Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Շնորհավորական ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ՝ հիմնված ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա։ Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Հայաստանի Կառավարությունը հանձնառու է խորացնելու գործընկերային կապերն ու ամրապնդելու երկկողմ համագործակցությունը՝ առաջնորդվելով Հայաստան–Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»։

Related posts

Հերոսներին պետք է հիշել ու հարգել, որ ապագայում էլ նոր հերոսներ ունենանք․ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին

Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին

Իսրայելը պատերազմ է սանձազերծել, Իրանն «ուժով կպատասխանի»․ Խամենեի