Նիդերլանդների խորհդարանը պահանջում է հետաքննել Արցախում պատերազմական հանցագործությունների դեպքերը

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ըստ որի, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում նախորդ երկու շաբաթներին պատերազմական հանցագործությունների մասին տեղեկությունները, կոչ է անում երկրի կառավարությանը ՄԱԿ-ի կամ ԵՄ միջոցով հետաքննել, թե ով է կիրառել կլաստերային զինատեսակներ, օտարերկրացի կռվողներ և ֆոսֆոր:

Խորհրդարանը կառավարությունից պահանջում է երկու շաբաթվա ընթացքում, հետաքննության հիման վրա, տեղեկացնել խորհրդարանին, թե ով է խախտել պատերազմական օրենքները, և խախտողներն ինչպես պետք է պատասխանատվություն կրեն դրա համար: Խորհդարանը կառավարությանը խնդրում է դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ հետաքննողներ ուղարկելու և պարզելու արդյոք արգելված քիմիական զենք կիրառվել է պատերազմի ժամանակ:

Related posts

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք