Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանն ունի 4 մասնակից։
Ֆեդերացիայից հայտնում են, որ Երևանի ժամանակով 15:00-ին իր մրցելույթները կսկսի 95 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, ով հանդես կգա երիտասարդների մրցաշարում։
Ժամը 17:00-ին երիտասարդ կանանց 77 կգ քաշային կարգում կմրցեն Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը։
Իսկ ժամը 19:00-ին առաջնության պայքարին կմիանա Մարտին Պողոսյանը, ով հանդես կգա մինչև 23 տարեկանների 85 կգ քաշային կարգում։
Առաջնության ընթացքին կարող եք հետևել այս հղմամբ՝