ՆԳ նախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր

Օգոստոսի 4-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին ասված է ՆԳՆ Ֆեյսբուքի էջում։
«Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և բարձր գնահատել Հնդկաստանի դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը։ Նախարարը, խոսելով Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների մասին, մանրամասնել է հատկապես ենթակա ծառայություններում իրականացվող աշխատանքները։
Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես ընդգծել է առկա սերտ հարաբերություններն ու համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հետագա ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է գրառման մեջ։

Նախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 4-ին ՀՀ…

Опубликовано ՀՀ ներքին գործերի նախարարություն – Ministry of Internal Affairs of Armenia Суббота, 5 августа 2023 г.

Related posts

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով