ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի տվյալներով WhatsApp հավելվածում կեղծ օգտահաշիվ է բացվել և հաղորդագրություններ են ուղարկվում։

Այդ հաշիվը և ուղարկված հաղորդագրությունները որևէ առնչությունեն չունեն Հայկ Բաբայանի հետ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք լինել զգոն․ նման հաշիվները հիմնականում օգտագործվում են քաղաքացիներից գումար կորզելու, նաև անձնական տվյալներ ստանալու նպատակով։
ՆԳՆ Քրեական ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ»,-  նշվում է հաղորդագրությունում։

Related posts

Yandex-ը փորձում է փրկել իր գերհամակարգիչները ուկրաինական դրոններից

Ստուգում՝ աղբավայրերից մեկում

Brexit-ը չի արդարացրել բրիտանացիների բոլոր սպասելիքները, հատկապես միգրացիայի հարցում. Բըրնհեմ