Նարեկ Մկրտչյանը Նազելի Բաղդասարյանի հետ այցելել է Գյումրիի խնամքի հաստատությունն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ այցելել է նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ։

 

«Գյումրու երեխաների տուն» և «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ների աշխատակիցների հետ զրույցում նախարարն ու մարզպետը քննարկել են շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ընթացիկ աշխատանքներին ու առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր:

 

Վերջիններս շփվել են նաև շահառուների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, լսել հուզող հարցերն ու առաջարկները։

«Գյումրու երեխաների տանը», որտեղ այս պահին շուրջօրյա խնամքի և պաշտպանության ծառայություններ է ստանում 126 երեխա, նախարարը կարևորել է երեխաների խնամքի կազմակերպման, վերջիններիս՝ կենսաբանական ընտանիք վերադարձի, նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացում:

 

«Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում շրջայցի ընթացքում Նարեկ Մկրտչյանն ու Նազելի Բաղդասարյանը ծանոթացել են հաստատությունում ընթացող շենքային պայմանների բարելավման աշխատանքներին, որոնք իրականացվում են Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից՝ ԱՍՀՆ-ի հետ կնքված հուշագրի շրջանակում։

 

Ընդգծվել է տարեցների համար ընտանիքում և համայնքում ապրելու բարենպաստ միջավայրի ապահովման ու կարիքներին համապատասխան ծառայությունների տրամադրման կարևորությունը։

 

Նշենք, որ խնամքի կենտրոնում այժմ բնակվում է 131 շահառու։

 

 

 

 

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից