ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն ժամանել է Կիև

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինա է ժամանել չորեքշաբթի՝ հունիսի 3-ին: Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տվյալով՝ նրան ուղեկցում են դաշինքի անդամ երկրների դեսպանները: Նա նշել է, որ Կիև է ժամանել Հյուսիսատլանտյան խորհրդի՝ ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական որոշումներ կայացնող մարմնի ամբողջ կազմը: Ընդ որորւմ, դեսպանների մակարդակով հանդիպում լինում է շաբաթը առնվազն մեկ անգամ:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այցի ճշգրիտ ժամանակացույցը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Ռյուտեն բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, կլինեն այլ կարևոր հանդիպումներ:

ՆԱՏՕ-ն ներկայումս աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, մասնավորապես՝ PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) ծրագրի միջոցով, որը ենթադրում է եվրոպական դաշնակիցների ու Կանադայի կողմից ԱՄՆ-ից ռազմամթերքի և զենքի գնում ու դրանց հետագա փոխանցում Կիևին:

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք