Նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն Կարապետյանը

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ագրեսիվ հարձակման ժամանակ նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն Կարապետյանը։ Նրան մոտ մեկ ամիս փնտրել են անհետ կորածների մեջ՝ հույս ունենալով, որ ողջ է։

Այսօր սակայն պարզվել է, որ երիտասարդն անմահացած է․ նա ժամկետային զինծառայող էր։ Այս մասին փոխանցեցին «Շիրակ» ֆուտբոլային ակումբից։

Ակումբն իր էջում տեղադրել է զինվորի լուսանկարը՝ հայտնելով մահվան գույժը․

«Խորը ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 12-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հերոսի մահով ընկել է մեր եղբայրը՝ դարպասապահ Կարեն Կարապետյանը: Կարենը եղել է իրենց դիրքի ավագը և մինչև վերջ կռիվ է տվել թշնամու դեմ, ամուր պահելով մեր Հայրենիքի դարպասը։ Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Կարեն ջան»:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից