Նախնական տվյալներով՝ զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ պարզաբանումը

Չնայած ՀՀ պաշտպանության նախարարության՝ լրատվամիջոցին օպերատիվ կերպով տրված մեկնաբանությանը՝ մամուլում անբարեխիղճ, այն է՝ «Զինվորի են գտել՝ հրազենային վնասվածքով. ի՞նչ է կատարվել Կապանում» վերնագրով նյութ է տարածվել: Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը։
«Ինչպես արդեն հայտնել ենք նշված լրատվամիջոցին, տեղեկացնում ենք նաև հանրությանը և ԶԼՄ մեր մյուս գործընկերներին, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։
Զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել»,-նշվում է հայտարարության մեջ։

Related posts

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին