Նախատեսվում է Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ

Հայաստանում նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել՝ հասցնելով 85 հազար դրամի: ԱԺ աշխատանքի և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը Կառավարության հնգամյա ծրագրի կետերից մեկն է:

«Նվազագույն աշխատավարձի բարձրացումը մեր Կառավարության հնգամյա ծրագրի մաս է կազմում: Մինչև 2026 թվականը այն ցուցանիշները, որ Կառավարության ծրագրում գրվել են, հասնելու ենք այդ ցուցանիշներին»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:

Նվազագույն կենսաթոշակը 2021 թվականին 26 հազար 500 դրամ է: 2022 թվականին այն բարձրանալու է 2100 դրամով:

«Արդյունքում կբարձրանա շուրջ 15 հազար 600 աշխատանքային կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը, ինչի համար պետական բյուջեից լրացուցիչ կպահանջվի 269 միլիոն դրամ: Իսկ շուրջ 5256 զինկենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացման համար պետական բյուջեից կհատկացվի 159.7 միլիոն դրամ»,- ասաց Մկրտչյանը:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել