Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ աղիքային վարակով հոսպիտալացվածների վիճակի մասին

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է տրամադրել աղիքային վարակի դեպքերի վերաբերյալ:

2021 թվականի նոյեմբերի 4-ին ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 15 անձ, որոնցից 2-ը երեխա են՝ 10 և 13 տարեկան։ Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հավանական պատճառը պայմանավորված է սննդային գործոնով, բոլոր քաղաքացիները սնվել են Երևան քաղաքի միևնույն պիցցերիաների ցանցի 2 կետերում:
Ներկա պահին համաճարակաբանական հետազոտություններն ընթացքի մեջ են, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

 

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել