Նախատեսվում է կարգավորել գազալցակայաններում և բենզալցակայաններում թերի լիցքավորումների հարցը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում, Բաբկեն Թունյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Գազալցակայաններում և բենզալցակայաններում պարբերաբար անցկացված ստուգաչափումների արդյունքում համապատասխան տեսչական մարմնի կողմից բացահայտվել են տնտեսվարողների իրականացրած անթույլատրելի միջամտություններ և թերի լիցքավորումներ: Դրանց բացառման նպատակով վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները պետք է կահավորված լինեն Կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմի» ռեգիստրով:

Պատգամավորները, ողջունելով նախաձեռնությունը, ներկայացրել են իրենց մտահոգությունները և դիտողությունները: Կարևորվել են սպառողների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, ոլորտում թափանցիկ գործունեությունը:

Որոշվել է նախաձեռնությունը լրամշակելու նպատակով քննարկումը հետաձգել մինչև երկու ամիս ժամկետով:

Related posts

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի գարի և ցորեն