Մուշի բաժնի ոստիկանները սպանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 26-ին Արարատի մարզի Նորամարգ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Ռուստամ Մ.-ն, որը դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ռուստամ Մ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ԱԺ նախագահն ու պատգամավորները

Փոխվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լոգոն

Կարեն Ասլանյանը դարձել է Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին