Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու համար

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ երկրորդ գիշերն անընդմեջ ռուսական անօդաչու սարքերն ու հրթիռները չեն հարձակվել ուկրաինական քաղաքների վրա։

Միևնույն ժամանակ, Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմը հայտնել է Նիկոպոլի և շրջկենտրոնի մերձակա բնակավայրերի հրետակոծության մասին։ Քաղաքը փաստացի գտնվում է ճակատային գծում՝ Դնեպրի մի կողմում։ Գետի հակառակ կողմում ռուս զինվորականներն են։ Հաղորդագրության համաձայն՝ բնակավայրերը տուժել են «անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարձակումներից»։

Ռուս զինվորականները չեն մեկնաբանել այդ հայտարարությունները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին պնդել է, որ ռուսական զորքերի բոլոր խմբավորումները լրիվ դադարեցրել են ռազմական գործողությունները:

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն էլ հայտարարել է շրջանային կառավարության շենքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի կիրառման մասին։

Մայիսի 8-ին Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Թրամփը պնդել է 30-օրյա անվերապահ հրադադարի անհրաժեշտությունը:

«Եթե հրադադարը չպահպանվի, ԱՄՆ-ն և նրա գործընկերները կկիրառեն լրացուցիչ պատժամիջոցներ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է 30-օրյա հրադադարին, նաև Ռուսաստանի հետ բանակցություններին՝ ցանկացած ձևաչափով:

Related posts

Հանդիսավոր շքերթ Մոսկվայում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին

Գյումրիում ձերբակալվել է լրագրող Լիլիթ Աղեկյանը

Բաքվի հետ բանակցությունները Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ են․ տեքստը համաձայնեցված է․ Արմեն Գրիգորյան