Մոսկվան չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Թրամփ

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Թրամփը և Հունգարիայի վարչապետ Օրբանն անդրադարձել են ռուս-ուկրաինական հակամարտությանը: Հունգարիայի վարչապետի ձևակերպմամբ՝ իր երկիրը միակն է Եվրոպայում, որ ձգտում է խաղաղության, քանի որ եվրոպական մյուս կառավարությունները դեռ հավատում են, որ Ուկրաինան կարող է հաղթել։

Թրամփն էլ հայտարարել է, որ Մոսկվան չի ցանկանում դադարեցնել պատերազմը, միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ ի վերջո հնարավոր կլինի հասնել խաղաղության: Ինչ վերաբերում է Բուդապեշտում Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը՝ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ այն տեղի կունենա, երբ դրա համար պայմաններ կստեղծվեն, և կարևոր արդյունքներ կտա:

Related posts

Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի

Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին

Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը․ տեսանյութ