Մոսկվան գրեթե ամենօրյա շփումներ ունի Բաքվի և Երևանի հետ տրանսպորտային կապի հարցով. Օվերչուկ

Մոսկվան գրեթե ամենօրյա կապ է պահում Բաքվի և Երևանի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով, РИА Новости-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, ապահովում է կապն ու երկխոսության հարթակն Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների միջև: Իսկ թե երբ կլինի ապաշրջափակումը և որքան արագ, պարզ կլինի, երբ կողմերը պայմանավորվեն»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկը նշել է, որ զգալի առաջընթաց է նկատել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ երկխոսության մեջ հունիսի 2-ին Մոսկվայի, Բաքվի և Երևանի աշխատանքային խմբի հանդիպումից հետո։

Related posts

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը

Այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը. Ջուլհակյան