Մխիթար Հայրապետյանը կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգի հետ

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը IDEX2025-ի շրջանակում կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգ Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումի հետ։ Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարության պատվիրակությունն այս օրերին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում` «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) միջազգային պաշտպանական համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

Ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 3-րդ անգամ անընդմեջ մասնակցում է «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով, որտեղ ՀՀ ռազմարդյո21ւնաբերական ոլորտի 11 ընկերություններ փետրվարի 17-21-ը ներկայացնելու են բարձր, տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը՝ նպատակադրելով միջազգայնացնել հայկական պաշտպանական արտադրանքը։

 

Related posts

ԱՄՆ հետախուզության կարծիքով՝ Իրանը դեռևս որոշում չի կայացրել միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ. NYT

ՌԴ-ն և Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են իրականացրել

Կրեմլը հայտնել է Սամվել Կարապետյանին, որպես ՌԴ քաղաքացի, օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին