Միքայել Մարգարյանը ձերբակալվել է․ ՔԿ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։ Այս մասին 1lurer-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով:
«Ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026թ․ մարտի 26-ին Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- հայտնում է քննչական կոմիտեն:
Ալեն Սիմոնյանն էր անդրադարձել միջադեպին՝ նշելով, որ տեղի ունեցածը քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք է:

Related posts

«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Վահրամաբերդի ճանապարհները կրկին անմխիթար վիճակում են․