Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև բոլոր ուղղություններով գործընկերության հետագա խորացմանը միտված ջանքերը, այդ թվում՝ երկու նախարարությունների սերտ փոխգործակցության միջոցով:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ:

Related posts

2025-ի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով, ներկա հոգևորականների և հավաքվածների թիվը չի գերազանցել 1500-ը. վարչապետ

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները