Միրզոյանը և Կոմանեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուի հետ: Հանդիպումը կայացել է Հայաստանի կողմից հուլիսի 1-ին ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ ՍԾՏՀԿ ԳՔ՝ Երևան այցի շրջանակներում:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն ընդգծել է.
«Ձեր այցը լավ հնարավորություն է մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես կարող ենք լավագույնս կյանքի կոչել և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի՝ այսօր մեկնարկող նախագահության նպատակները:
Մենք հավատացած ենք, որ փոխկապակցվածությունը և մեր կազմակերպության շրջանակներում, անդամ երկրների միջև համագործակցությունը ոչ միայն մեծապես, շոշափելիորեն կնպաստի կայուն տնտեսական զարգացմանը, բայց դա կդառնա նաև ավելի լայն տարածաշրջանում խաղաղության և կայունության կառուցման կարևոր գործոն: Ուստի, փոխկապակցվածությունը կլինի մեր նախագահության առաջնահերթությունների առանցքում: Հատկապես երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, տրանսպորտային կապուղիների բացումը, իհարկե, ոչ միայն մեծապես կնպաստի խաղաղությանն ու անվտանգությանը, տնտեսական համագործակցությանը, այլ նաև կօգնի մեր՝ Հարավային Կովկասի տարածաշրջանին ավելի լավ կապվել համաշխարհային ցանցին, և այստեղ մենք մեծապես հույս ենք դնում նախագահության և ՍԾՏՀԿ մշտական քարտուղարության միջև համագործակցության վրա:
Իհարկե, փոխկապակցվածությունը միակ ոլորտը չէ. մենք համագործակցել ենք նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և այլն, և դա կշարունակենք անել նաև ապագայում»:

Related posts

Հուլիսի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքներին

Միրզոյանը և Պապուաշվիլին մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ