Հարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրել

Հարավային Կորեայի հարավում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս չորսը տուժել են:

Լրատվամիջոցների տվյալով՝ ամենից շատ տուժել է Կյոնսան-Նամդո նահանգի Կոջե քաղաքը, որտեղ հանգստյան օրերին տեղացել է մոտ 800 մմ անձրև, ինչը մասշտաբային սողանք է առաջացրել:

Վատ եղանակի պատճառով իշխանությունները տարհանել են հարյուրավոր մարդկանց, իսկ հոսանքազրկվել է մոտ 3580 բաժանորդ: Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են նաև  դպրոցներ և մանկապարտեզներ, իսկ փրկարարները ստացել են տասնյակ դիմումներ՝ կապված վնասվածքների և դժբախտ պատահարների հետ:

Հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել նաև Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: Այնտեղ իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են պետական հաստատությունների աշխատանքը և խորհուրդ են տվել դպրոցներին անցնել հեռավար ուսուցման։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել