ՀՀ-ում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը նոր խթան դարձավ հայ-կանադական հարաբերությունների ամրապնդման համար. նախագահը՝ Մերի Սայմոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ:

«Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների միջև հաստատվել են բարեկամական և գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։

2023 թվականին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը նոր խթան դարձավ հայ-կանադական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար:

Մեծապես կարևորում եմ Կանադայի շարունակական աջակցությունը՝ ուղղված մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

Related posts

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները