Միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողության արդյունքները

Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 49 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 12-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 245,4 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝

Երևան – ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Արագածոտն – ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Արարատ – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 8,1 կգ (4,1 կգ ՄԵԿ, 4 կգ խոզ) մսի իրացումը,
Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 9 կգ խոզի մսի իրացումը,
Գեղարքունիք – ստուգվել է 6 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 113 կգ (95 կգ ԽԵԿ, 18 կգ խոզ) մսի իրացումը,
Լոռի – ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 13,3 կգ (6 կգ ԽԵԿ, 7,3 կգ խոզ) մսի իրացումը,
Կոտայք – ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 30 կգ (20 կգ ԽԵԿ, 10 կգ խոզ) մսի իրացումը,
Սյունիք – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 22 կգ խոզի մսի իրացումը,
Շիրակ – ստուգվել է 1 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Վայոց Ձոր – ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Տավուշ – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է է 50 կգ (10 կգ ԽԵԿ, 40 կգ խոզ) մսի իրացումը:

Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:

Related posts

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքը հիմնանորոգված է, շատրվանները՝ վերականգնված. վարչապետ