Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի Ադրբեջանի սանձարձակ գործողությունները

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ադրբեջանի կողմից հստակորեն խախտվում է «Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որով խստիվ արգելվում է ցանկացած տեսակի ոտնձգություն ռազմական գործողություններին չմասնակցող խաղաղ բնակչության կյանքի և առողջության նկատմամբ:
Ավելին, Ժնևի 1-ին լրացուցիչ արձանագրությամբ արգելվում է որեւէ հարձակում քաղաքացիական անձանցով բնակեցված վայրերի վրա, խիստ անթույլատրելի է հարձակումը բնակչության գոյատևմանն անհրաժեշտ պարենի եւ գյուղատնտեսական պաշարների վրա:
Այսօր, սակայն, Ադրբեջանը հարձակվել է Ստեփանակերտի բնակելի տների ու դպրոցների վրա: Հայկական կողմն ունի զոհեր խաղաղ բնակչության շրջանում։
Որպեսզի կանխվեն նոր զոհերը, միջազգային հանրությունը խստորեն դատարպարտելով Ադրբեջանի սանձարձակ գործողությունները՝ պետք է երաշխավոր լինի մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանությանը ու ժնևի կոնվենցիաների տառացիորեն կիրառմանն ու պահպանմանը։»

Related posts

«Հավատը առանց գործերի մեռած է»․ Փաշինյանը՝ խաղաղության հասնելու ճանապարհի մասին

Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր. Ավանեսյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է՝ ինչու որոշեց Հայաստանում կազմակերպել Ազգային աղոթքի նախաճաշ