Մինչև 22 տարեկանների ԵԱ-ում կիսաեզրափակիչ դուրս եկած հայ բռնցքամարտիկները կպայքարեն ոսկե մեդալի համար

Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները անցել են եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար: Այդ մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից:

«Էլիդա Քոչարյանի հաջողությունը զարգացրեցին նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։ Գարբոյանը հաղթեց իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին: Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը համառ պայքարում պարտության մատնեց թուրք Մեհմետ Չինարին, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը նույնպես համառ պայքարում ուժեղ գտնվեց անգլիացի Ջեք Դրիդենից, իսկ Հարություն Հակոբկոխյանը առավելության հասավ տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Ռումեն Ռումենովի նկատմամբ: Ավելի վաղ Էլիդա Քոչարյանը հաղթել էր լատվիացի Աննա Սորոկինային, և ինչպես Ռուսլան Ասլիկյանը, կփորձի պաշտպանել տիտղոսը:

Տեղեկացնենք, որ մրցավայրում մեր մարզիկների կողքին է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից