Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի ու մարզային ստորաբաժանումները կաշխատեն նաև սեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը

Սեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, ՆԳՆ ՄՔԾ Երևանի բոլոր ստորաբաժանումները և մի շարք մարզային ստորաբաժանումներ կաշխատեն՝ մատուցելով ինչպես նույնականացման քարտի դիմումների ընդունման, այնպես էլ տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման ծառայություններ։ Այս մասին տեղեկացնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
Քաղաքացիները կարող են սպասարկվել ինչպես նախապես՝ օնլայն հերթագրմամբ, այնպես էլ՝ կենդանի հերթի ձևաչափով։ Նշված ծառայությունները կմատուցվեն ՆԳՆ ՄՔԾ հետևյալ ստորաբաժանումներում՝
Աբովյանի բաժին,
Եղվարդի բաժին,
Հրազդանի բաժին,
Աշտարակի բաժին,
Ապարանի բաժին,
Արմավիրի բաժին,
Վաղարշապատի բաժին,
Մասիսի բաժին,
Վեդիի բաժին,
Արտաշատի բաժին,
Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումներ։

Related posts

Թրամփի վարչակազմը նախատեսում է 927 միլիոն դոլար ծախսել Սպիտակ տան հիմնանորոգման համար. The Washington Post

Ռուսաստանի հետ հարաբերությունները կվերականգնվեն միայն դեօկուպացիայից հետո. Կոբախիձե

Կոլումբիան եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին