«Մեֆեդրոն» և «Α-PVP» թմրամիջոցներ՝ 17-ամյա անչափահասի մոտ

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ՝ հայտնում է ՊԵԿ-ը։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հսկողություն են իրականացրել «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում։ Արդյունքում` Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել է շուրջ 372 գրամ «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգված: Այն թաքցված է եղել առաքանու կոսմետիկ միջոցների տարաների մեջ:

Դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մասնավորապես` «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը։ Արդյունքում՝ Երևանում, «ՀայՓոստ» ընկերության փոստային բաժանմունքից «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 17 ամյա անչափահաս Մ.Ս-ն:
Նա պատրաստակամություն էր հայտնել աջակցել իրավապահ մարմիններին: Ինչի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի տարբեր տեղանքներում հայտնաբերվել է վերջինիս կողմից նախապես տեղադրված շուրջ 475 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցների պարունակությամբ 15 փաթեթ, որոնք պետք է իրացվեին բջջային «Telegram» հավելվածի միջոցով:

Ձեռնարկված անհետաձգելի և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Մ.Ս-ն Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, որտեղ նույնպես հնարավոր է առկա լինեն թմրամիջոցներ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից խուզարկվել է նաև նշված բնակարանը։ Այստեղ ևս հայտնաբերվել են 404 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, 185 գրամ «α-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկ զանգված, 16 փաթեթներով փաթեթավորված 40 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված, ինչպես նաև թմրամիջոցների կշռման և փաթեթավորման համար նախատեսված պարագաներ, այդ թվում՝ նաև հակագազ:

Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ Քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Մ.Ս-ն ձերբակալվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում