Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը

Հունվարի 23-ին՝ ժամը 19։56-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Մ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Related posts

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա կալանավորվել է. ՔԿ

Լիլիթ Մակունցը կարևորել է ԵՄ աջակցությունը ՀՀ պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում

Քանի՞ երկիր կգնի Գյումրիում ստեղծված անօդաչուները