Մերձդնեստրի ՆԳՆ-ն տեղեկացրել է ԱԹՍ-ի միջոցով նոր ահաբեկչության փորձի մասին

Մերձդնեստրի ներքին գործերի նախարարությունից հաստատել են Մայակ ավանում պայթուցիկով լցված անօդաչու թռչող սարքի օգնությամբ ահաբեկչության փորձը:

«Մայիսի 3-ի գիշերը Մերձդնեստրի ռադիոհեռուստակենտրոնի տարածքում պարեկները հայտնաբերել են անօդաչու թռչող սարք: Այն չեզոքացվել է»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից նաև կարծիք են հայտնել, որ ԱԹՍ-ն գործարկվել է ուկրաինական կողմից: Նշվում է, որ դիվերսիայի նպատակը եղել է անգարը, որտեղ տեղադրված են ռադիոհեռուստակենտրոնի տրանսֆորմատորների հովացման մեխանիզմները:

Related posts

Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների