Մեսսին ցանկացել է ժամանակավորապես միանալ Սաուդյան Արաբիայի որևէ ակումբի՝ ՄԼՍ-ի ընդմիջման ընթացքում, սակայն մերժում է ստացել

Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն է հայտնել ժամանակավորապես միանալ Սաուդյան Արաբիայի որևէ ակումբի՝ ՄԼՍ-ի ընդմիջման ընթացքում, 2026 թվականի աշխարհի առաջնությունից առաջ խաղային ձևը պահպանելու նպատակով։

Սակայն Սաուդյան Արաբիայի սպորտային ղեկավարությունը մերժել է այդ գաղափարը՝ չցանկանալով իրենց առաջնությունը վերածել մարզման ճամբարի։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով սաուդական Thmanya լրատվամիջոցին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մեսսիի շրջապատը փորձել է բանակցություններ վարել արգենտինացի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության վերաբերյալ Սաուդյան Արաբիա՝ անցյալ ամռանը կայացած ակումբային աշխարհի առաջնության ընթացքում։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2026 թվականի ամռանը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Related posts

Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Ակնկալել անթերի աշխատանք` հնարավոր չէ. Դավիթ Խուդաթյան

ԶԼՄ-ներում Ադրբեջանի ղեկավարության հասցեին uադրիչ հայտարարությունների համար ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել