Մենք քննարկում ենք այդ առաջարկը. Փաշինյանը՝ ապաշրջափակման ծրագրի մասին

Մենք այս «Խաղաղության խաչմերուկը» որ առաջարկել ենք, մենք առաջարկել ենք, ոչ մեկին սահմանափակում չենք դրել, բայց կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք մենք պետք է քննարկենք և որոշումներ կայացնենք մեր շահերին համապատասխանության տեսանկյունից: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա էս պահից այդ առաջարկը ամերիկյանն է, և մենք քննարկում ենք այդ առաջարկը, հետաքրքրված ենք այդ առաջարկով: Բայց այս պահին կարո՞ղ եմ ասել, որ համաձայնություն ունենք այդ առաջարկի վերաբերյալ, չեմ կարող ասել, կարո՞ղ է լինել համաձայնություն, կարող է լինել: Հենց լինի, դրա մասին կիմանաք: Բայց սա է մենյուն, բովանդակությունը սա է:

ԵՄ-ն էլ ունի հետաքրքրություն, և մեր վերջին այցի ընթացքում քննարկել ենք դա: Global gateway ծրագիր կա, որ այս ամեն ինչի մասին է:

Չինաստանն էլ ունի հետաքրքրություններ: Գիտեք Չինաստանի գլոբալ ծրագիրը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»:

Բարեբախտաբար, մենք ունենք ներդրումային հետաքրքրություն: Պետք է ճիշտ կառավարենք այդ ներդրումային հետաքրքրությունը, որ մարտահրավերները կառավարվեն, հնարավորություններն օգտագործվեն»,- նշեց վարչապետը:

Related posts

CNN. Իսրայելը զինված ուժեր է գաղտնի տեղակայել Ադրբեջանում

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան