Մենք մեր բոլոր պրոբլեմները կախում ենք երեխաների վզից, ինչը չի կարելի. վարչապետ

«Նախարարին իմ վերջին մի քանի չնխատեսված այցերն եմ պատմել, թե ինչ վիզուալ տպավորություններ եմ ստացել, ու շատ մեծ ու լուրջ խնդիրներ կան»

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դպրոցներին:

«Մենք մե բոլոր պռոբլեմները՝ հին և նոր, տանում կախում ենք երեխաների վզից, ինչը ուղղակի չի կարելի, պետք է թողնել, որ երեխանները ձևավորվեն, պետք չի մտցնել իրենց այդ սև արկղերի մեջ»,- ասաց վարչապետը:

Արձագանքելով ԿԳՄՍ նախարարան ասաց, որ միջավայրը բովանդակության շարունակությունն է:

«Մենք մեր ստանարտների խնդրին էլ ենք անդրադառնում: Եթե մենք կրթության նոր չափորոշիչով ճկունության, ստեղծագործականության ու ինքնուրույն մտածողության նպատակն ենք դնում միջավայնր էլ պետք է այդպիսին լինի. մեր դպրոցական աթոռների այսօրվա ծանրությունը թույլ չի տալիս այդ միջավայրն ապահովել: Մենք պիտի գնանաք նաև այդ ստանդարտների փոփոխությանը, որտեղ երեխաները կարող են շրջանաձև նստել, կարող են փոքր խմբերով աշխատել, սա նաև պահանջ է դնում, թե ինչպիսի գույք պիտի ունենանք»,- ասաց Ժաննա Անդերասյանը:

Վարչապետը նաև հավելեց, որ դպրոցի ցանկապատը չպետք է լինի ժանգոտ. «Եվ մենք այսօր հարյուրավոր դպրոցներ ունենք, որոնց ցանկապատները ժանգոտ են, չի լինի, պետքա այնպես անենք, որ չլինի այդպես»:

Related posts

Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ պարզաբանումը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը