Մենք երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Ամիրբեկով

Մենք էական առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել դրան։ Այժմ երկու երկրները պատմական հնարավորություն ունեն վերջապես փակելու թշնամանքի այդ գլուխը, զբաղվելու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի փոփոխությամբ և այն դարձնելու բարիդրացիության, կայունության և խաղաղության վայր»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին՝ Ամիրբեկովը նշել է, որ նպատակահարմար չէ ինչ-որ ժամկետներ նշել։

Related posts

Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը