Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրությունները

Քվեարկությունները կավարտվեն և արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին

«Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները դռնեդուռ շրջում են Գյումրիում և առաջարկում ընտրել իրենց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին: Քվեարկությունները կավարտվեն և արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին»: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան

Опубликовано Քաղաքացիական պայմանագիր Воскресенье, 8 декабря 2024 г. 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Գյումրիում մեկնարկել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունները:

Հովհաննիսյանը տեղեկացրել էր՝ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք առավոտյան դուրս են գալու և շրջելու են քաղաքի փողոցներով, թակելու են գյումրեցիների դռները՝ առաջարկելով ընտրել առաջարկվող 7 թեկնածուից որևէ մեկին, ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնշանակի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար:

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան։

Related posts

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Կոնկլավը Հռոմի նոր պապ է ընտրել