Մեկնարկելու են հերթական ազգային առաջնությունները

Այսօր եվրոպական 3 գերտերություններում մեկնարկելու են հերթական ազգային առաջնությունները: Անգլիական պրեմիեր լիգայի անդրանիկ տուրի կենտրոնական հանդիպումը կխաղարկվի կիրակի օրը՝ օգոստոսի 7-ին: Պրեմիեր լիգայի առաջնության հաղթող Մանչեսթեր Սիթին արտագնա հանդիպում կանցկացնի Լոնդոնի Վեսթ Հեմի հետ: Ոչ պակաս լարված ու անզիջում պայքարում է անցնելու լիվերպուլյան դիմակայությունը: Վաղը Էվերտոնը կհյուրընկալի պրեմիեր լիգայի բրոնզե մրցանակակիր, աշխարհի ակումբային առաջնության գործող չեմպիոն Լոնդոնի Չելսիին: Գերմանական բունդեսլիգայի չեմպիոն Մյունխենի Բավարիան այսօր Ֆրանկֆուրտում հարաբերությունները կպարզի Եվրոպայի լիգայի գավաթակիր Այնտրախտի հետ: 1-ին տուրում կայանալու է խաղացանկով նախատեսված եւս մեկ դիտարժան մրցավեճ՝ հանդիպելու են բունդեսլիգայի արծաթե եւ բրոնզե մրցանակակիր Դորտմունդի Բորուսիան եւ Լեւերկուզենի Բայերը: Դե իսկ Ֆրանսիայի լիգա 1-ում վերջին տարիների անփոփոխ առաջատար Պարի Սեն Ժերմենը վաղը մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Կլերմոնի հետ:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը