Մեծ Բրիտանիան սառեցրել է 350 մլրդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվները

Մեծ Բրիտանիայի իշխանությունները սառեցրել են 350 միլիարդ դոլարի (321 միլիարդ եվրո) ռուսական ակտիվները՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունների հետ՝ գրում է DW-ն: Այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կարվի մինչև շաբաթվա վերջ՝ Լեհաստան կատարած այցի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։

Նրա խոսքով՝ «604 միլիարդ դոլարի արժութային պահուստների ավելի քան 60 տոկոսն» այլևս հասանելի չէ Մոսկվային։ Թրասն ընդգծել է, որ «համակարգված պատժամիջոցները ռուսական տնտեսությունը հետ են շպրտում խորհրդային ժամանակաշրջան»։ «Բայց մենք կարող ենք և պետք է ավելին անենք»՝ ասել է բրիտանացի դիվանագետը:

Բացի դրանից՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ՆԱՏՕ-ի և «մեծ յոթնյակի» գործընկերներին սահմանափակումներ մտցնել արդյունաբերության ոլորտում։ Այդ առնչությամբ նա նշել է ոսկու արդյունահանումը:

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ռուսական էներգետիկ ոլորտի դեմ։ Եվրահանձնաժողովը նախօրեին առաջարկել էր արգելել Ռուսաստանից ածխի ներկրումը, տարեկան 4 միլիարդ եվրոյի չափով, ինչպես նաև փայտանյութի, ցեմենտի և ալկոհոլային խմիչքների ներմուծումը։

Related posts

Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Հունիսի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ունի շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են այս կամ այն ծառայությունից

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան