Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, ոսկե մեդալ է նվաճել: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Դավթյանն անկախ Հայաստանի առաջին մարմնամարզիկն է, որ նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Երեկ Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանն էլ նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու կարիերայում երկրորդ անգամ դարձել ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Related posts

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Միրզոյան

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը