Մանկատան տնօրենը և Երևանի քաղաքապետարանի բաժնի պետը մեղադրվում են երեխաների վաճառքի գործով

2025 թվականի հոկտեմբերի 24-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ եղադրական եզրակացությամբ։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենը, ընգրկվել է օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծված կազմակերպված խմբի կազմում և, գործելով կազմակերպված խմբում, օժանդակել է խմբի ղեկավարի կողմից ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառքն իրականացնելուն:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետիը, ըստ մեղադրական եզրակացության, ընգրկվել է օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծված կազմակերպված խմբի կազմում և, գործելով կազմակերպված խմբում, օժանդակել է խմբի ղեկավարի կողմից ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառքն իրականացնելուն:

Ըստ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի՝ գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստեր նշանակելու վերաբերյալ համակարգում տվյալներ դեռևս առկա չեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով