Մահացել է Յուրի Շատունովը

Ռուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացել է 48 տարեկան հասակում։ Այս մասին Lente.ru-ին հայտնել է Արկադի Կուդրյաշովը։ Նրա խոսքով՝ արտիստը սրտի կաթված է ստացել։

«Այս գիշեր, շտապօգնության մեքենայում, Յուրայի սիրտը կանգ առավ», – ասել է Արկադի Կուդրյաշովը:

Յուրի Շատունովը ծնվել է 1973թ.–ին։ Նա իր մանկության տարիներն անցկացրել է մանկատանը՝ ծնողները ամուսնալուծված են եղել, իսկ մայրը մահացել է, երբ Շատունովը 11 տարեկան է եղել։ Մանկատանը նա հանդիպել է Սերգեյ Կուզնեցովին, ով սիրողական խմբակի ղեկավարն էր. այդ պահից սկսվեց «Ласковый май» խմբի պատմությունն ու Շատունովի կարիերան։

Related posts

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ

Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան