Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը

Մահացել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի Ֆեյսբուքի էջից:
«Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Վաղարշակի Ոսկանյանը։
Յուրի Ոսկանյանը ծնվել է 1938-ին Լենինականում: 1962-ից ընդգրկվել է թատրոնի ստեղծագործական կազմում և մինչ օրս Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան էր։
2003 թ. Յուրի Ոսկանյանը արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, իսկ ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ «Ոսկե մեդալի»։
Գյումրու դրամատիկական թատրոնի ողջ հանրույթը ցավակցում է Յուրի Ոսկանյանի հարազատներին և գործընկերներին։
Վերջին հրաժեշտը տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում»,- ասված է թատրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Related posts

Կլինեն հոսանքազրկումներ

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել․ ՇՄՆ

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ