Մահացել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը

76 տարեկանում կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը։ Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը:

Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի և նրա ղեկավարած մասնագետների հմուտ թիմի հետ են կապված մեր երկրում ակնաբուժության ոլորտում գրանցված լրջագույն ձեռքբերումները: Չորս տասնամյակից ավելի հմուտ ակնաբույժին հաջողվել էր համատեղել գիտամանկավարժական և կլինիկական գործունեությունը՝ փրկելով ու վերականգնելով հարյուրավորների տեսողությունը, լուծելով ակնային խնդիրները:

Բժիշկ-գիտնականն ակնաբուժության ոլորտի նվիրյալներից էր: Նրա խոսքն արժեքավոր ու ծանրակշիռ էր կրտսեր գործընկերների համար, որոնք այսօր հաջողությամբ շարունակում են զարգացնել ակնաբուժությունը մեր երկրում»,- մասնավորապես գրել է Մուրադյանը:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18:00-20:00-ը:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ