ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի ելույթը

Միացյալ Թագավորությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Մենք մշտապես կոչ ենք արել, որ զինված ուժերը վերադառնան իրենց ելման դիրքեր: Դիվանագիտության, ՄԱԿ-ի կանոնադրության միջոցով միայն կարելի է ապահովել երկարաժամկետ խաղաղություն: Դա ակնհայտ դարձավ նաև Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի, ինչպես նաև Բրյուսելի բանակցությունների համատեքստում:

ՄԹ-ն կշարունակի աջակցել Վիեննայում և Բրյուսելի միջազգային գործընկերների դիվանագիտական ջանքերը՝ ապահովելու տարածաշրջանի ժողովուրդների համար կայունությունն ու անվտանգությունը»,- նշել է դիվանագետը:

Related posts

Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը առևանգման ազդանշան է տվել ու հետ շրջվել Սաուդյան Արաբիայի երկնքում. Իսրայելը կործանիչներ է օդ բարձրացրել

Իռլանդիայի կարգավորող մարմինը սկսել է հեռարձակման ծառայությունների նոր ռազմավարության վերաբերյալ հանրային խորհրդակցություն

Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը