ՄԱԿ-ի ԱԽ-ն հրատապ նիստ կանցկացնի Իրանի կողմից Իսրայելին հասցված հարվածների առնչությամբ

ՄԱԿ-ի ԱԽ-ն հրատապ նիստ կանցկացնի Իրանի կողմից Իսրայելին հասցված հարվածների առնչությամբ
Իսրայելի դեմ Իրանի կողմից հարձակման հետ կապված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ կհրավիրվի կիրակի օրը Նյու Յորքի ժամանակով ժամը 16.00-ին:
Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է կազմակերպությունում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Իրանի կողմից Իսրայելի դեմ հարձակման առնչությամբ վերջինիս խնդրանքով ապրիլի 14-ին նյույորքյան ժամանակով ժամը 16.00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) նշանակված է ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ»,- հայտնել է Պոլյանսկին:
Հիշեցնենք՝ նախօրեին երեկոյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ ի պատասխան Իրանի «հանցագործությունների»՝ Իրանի օդատիեզերական ուժերը հրթիռներ ու ԱԹՍ-ներ են արձակել «օկուպացված» տարածքների թիրախների դեմ:

Related posts

Բագրատ Սրբազանը 1 ժամ ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Օլիմպիական կրակը հասել է Ֆրանսիա