Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման պատրաստվածությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար, որը պետք է վերաբացվի 2019 թվականի հրդեհից վերականգնվելուց հետո, հայտնել է BFM TV-ն։

«Տաճարը վերականգնվել է, թարմացվել է: Հոյակապ է», – ասել է Ֆրանսիայի նախագահը, որի այցը տաճար ցուցադրվել է ֆրանսիական հեռուստատեսության ուղիղ եթերում։

Մակրոնը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վերականգնման աշխատանքներին: Մայր տաճարի վերակառուցմանը մասնակցել են մոտ 2 հազար մարդ և մոտավորապես 250 ձեռնարկություն։

Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի խորհրդանշական տեսարժան վայրերից մեկն է: Այն այցելուների համար կբացվի դեկտեմբերի 8-ին՝ 5,5 տարի տևած լայնածավալ վերակառուցումից հետո։ Մինչ հրդեհը տարեկան մոտ 14 միլիոն զբոսաշրջիկ էր այցելում տաճար։

Related posts

Հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է. Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել