Ավստրալիայի խորհրդարանը հաստատել է սոցցանցերի արգելքը մինչև 16 տարեկանների համար

Ավստրալիան կարգելի մինչև 16 տարեկան երեխաներին օգտվել սոցցանցերից: 34 կողմ և 19 դեմ ձայների հարաբերությամբ Սենատն ընդունել է աշխարհի ամենախիստ օրենքներից մեկը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի վերջին: Օրենքը խախտող տեխնոլոգիական ընկերությունները կտուգանվեն մինչև 50 միլիոն ավստրալիական դոլարով (32,5 միլիոն ԱՄՆ դոլար, 25,7 միլիոն ֆունտ ստեռլինգ):

Վարչապետ Էնթոնի Ալբանեզն ասել է, որ օրենսդրությունն անհրաժեշտ է երիտասարդներին սոցիալական ցանցերի «վնասներից» պաշտպանելու համար, ինչին շատ ծնողական խմբեր են աջակցել: Օրենքը չունի բացառություններ գոյություն ունեցող օգտատերերի կամ ծնողական համաձայնություն ունեցողների համար:

Ավստրալիայի կապի նախարար Միշել Ռոուլենդն ասել է, որ արգելքը կներառի Snapchat-ը, TikTok-ը, Facebook-ը, Instagram-ը և X-ը: Խաղերի, հաղորդագրությունների և կրթական հարթակներին օրենքը չի վերաբերելու:

Անցյալ տարի Ֆրանսիան օրենք ընդունեց 15 տարեկանից ցածր երեխաների համար առանց ծնողների համաձայնության սոցիալական ցանցեր մուտքն արգելափակելու մասին, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օգտատերերի գրեթե կեսը կարողացել է խուսափել արգելքից՝ օգտագործելով VPN: Իսկ ԱՄՆ Յուտա նահանգում դաշնային դատավորը նմանատիպ օրենքը չեղյալ է հայտարարել՝ այն համարելով հակասահմանադրական:

Related posts

Իսրայելը հարվածել է Իրանի ցենտրիֆուգ արտադրող գործարանին

Մեր աջակցությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կտնավորվեն ՀՀ-ում. Փաշինյան

Մենք ունենք բոլոր կարողությունները՝ կառավարելու հիբրիդային ռիսկերը. Փաշինյան