Մակրոնը կզանգի Էրդողանին. հատվել են կարմիր գծեր ՆԱՏՕ-ի անդամի կողմից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի քննարկի սիրիացի զինյալների՝ Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխելու խնդիրը:

«Ես առաջիկա մի քանի օրվա ընթացքում կզանգահարեմ նախագահ Էրդողանին, քանի որ հավատում եմ, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է բացատրություններ պահանջի այս հարցի վերաբերյալ»,-ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ տեղեկատվություն փոխանակելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Հավատում եմ, կարող եմ ասել, որ ռուսական կողմը նույն կերպ է գնահատում իրավիճակը: Նաև կարծում եմ, որ դա սպառնալիք է Ռուսաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- նշել է Մակրոնը՝ իրավիճակն անընդունելի համարելով:

Related posts

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Ջերմուկում ձյուն է տեղում