ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճապարհին․ կա տուժած

Մարտի 3-ին, ժամը 17։06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ․ Վ․, ծնված 1955 թ․) և «Ford Transit» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1998 թ․)․ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մ սահել և բախվել ճամփեզրով անցնող գազատար խողովակին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Վ․-ն (ծնված 1957 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է Սպիտակի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Related posts

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը