ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են

Նոյեմբերի 12-ին, ժամը 04:14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Հրազդան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազաբալոնի փականը, այնուհետև տուժած ուղևոր Ա․ Ք․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել  վարորդ՝ Մ․ Ս․-ի  (ծնված 2001 թ.) և ուղևոր՝ Դ․ Ա․-ի (ծնված 2000 թ.) դիերը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին