ՃՏՊ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին. կան զոհ և տուժածներ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 17։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1985 թ․) և Ա․ Հ․-ն (ծնված 2002 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ Ա․ Հ․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին և տուժած Ա․ Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Related posts

Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը կդառնան պարտադիր. ՊԵԿ

Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ հաջողություններ ունենք. Հակոբ Սիմիդյան

Էրեբունի փողոցի «Պիցցա Տաշիր»-ում «Կեսար» և «Մայրաքաղաքային» աղցանների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ