Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 24-ին, ժամը 17.35-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 20.00-ին,Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 133-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 12.30-ին, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 10.50-ին, Երևանի Թորամանյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոտոցիկլետը: Մոտոցիկլետը կողաշրջվել և բախվել է կայանված «Նիսանին». 25-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Ֆորդ», «Զիլ» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 30-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 22.06-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 61-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 12.00-ին, Արարատի մարզի Դալար գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 33-ամյա վարորդը, երկու ուղևորները և «ԲՄՎ»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 08.55-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.35-ին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Կիա Սպորտեջ» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիա Սպորտեջի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Տաշիր-Գոգավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց C-180» և «Մերսեդես Բենց ՄԼ-350» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց C-180»-ի 26-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում իրար են բախվել «Օպել» և «Դայաթսու» մակնիշի ավտոմեքենաներ. «Դայաթսուի» 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ապա շրջվելով՝ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 97-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 23.40-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 06.40-ին, Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է ինքնավթարի. 57-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արևիկ-Եղեգնուտ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 08.15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 18.00-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրի վարչական տարածքում իրար են բախվել «ՎԱԶ-217230» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217230»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից